Հարավային Դակոտայի բնակիչը փորձում է բողոքարկել նշանակված տուգանքի որոշումը: Ամերիկացուն տուգանել են ընտանի կենդանիներին առանց վզկապ կապելուց հրաժարվելու համար: Իսկ կենդանիները, KDLT-TV-ի փոխանցմամբ, բավական էկզոտիկ են. զգալի չափերի հասնող երկու պիթոններ:

Օրերս Ջիմը որոշել է օձերի հետ զբոսնել տեղի զբոսայգում: Երբ նա սողուններին խոտերի մեջ բաց է թողել, մոտեցել է կենդանիների վերահսկողության տեսուչը եւ տեղեկացրել, որ սողունները պետք է վզկապով լինեն:

Պատճառաբանությունը, որ օձերին անհնար է վզկապ կապել, չեն համոզել տեսուչին: Արդյունքում Ջիմին 95 դոլարի չափով տուգանք են նշանակել յուրաքանչյուր սողունի համար: