Կառավարության նիստից հետո նախարարները ճեպազրույցներ են ունենում միջանցքում իրենց սպասող լրագրողների հետ:
Առաջինը լրագրողներին մոտեցավ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով խոսեց կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին: Նրա խոսքով, եթե ընկերության պարտքի շուկան խորը եւ լիկվիդ չէ, դա կարող է խոչընդոտել կապիտալի շուկայի մնացած հատվածի համար:
Նախարարը հայտարարեց, որ Հայաստանի ներքին պարտքն աճելու է, որովհետեւ ունենք դեֆիցիտային բյուջե եւ առաջիկա տարիներին այդպիսի բյուջե ենք ունենալու: Նա նշեց, որ ներքին պարտքն ավելի նախընտրելի է, քան արտաքին պարտքը, որովհետեւ այդ դեպքում գումարները դուրս չեն հոսում:











