Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ֆալշ էր երգում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ Նիկոլ Փաշինյանը երգում էր «Էրեբունի-Երեւան» երգը:
«Ես երաժշտական կրթություն չունեմ, բայց ակնհայտ էր, որ ֆալշ էր երգում: Ողջունելի է, որ մարդն անկաշկանդ է եւ կրեատիվ»,-ասցա նա:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի համար երգ կգրի՞, Աշոտյանն արձագանքեց. «ԱԺ-ում մենք հնարավորություն կունենանք Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ օրինաստեղծ գործունեության: Եթե կարիքը լինի նաեւ երաժշտական փաթեթավորման, ես կգտնեմ մարդկանց, ում կարող եմ փոխանցել իմ էմոցիաները՝ եւ բանաստեղծությունների, եւ երաժշտության տեքստով, որպեսզի նրանք լավագույնս արտահայտեն այն, ինչ ես դիտել եմ այս կամ այն երգը գրելիս»:











