Ճարտարապետները նավի վրա բանտ են նախագծել, որը հիշեցնում է երկնային զնդանը, որում գտնվում էր «Գահերի խաղի» գլխավոր հերոսներից մեկը՝ Թիրիոն Լանիսթերը, գրում է Daily Mail-ը:

Ենթադրվում է, որ նավի վրա կարելի է ավելի քան երեք հազար բանտարկյալի տեղավորել: Նախագծի հեղինակները նշում են, որ խցերը նախատեսված են նրանց համար, ովքեր խուսափել են հարկերից:

Ըստ ճարտարապետների՝ յուրաքանչյուր խուցը կունենա 9 ք.մ. տարածք, հիմնական շիանանյութը կլինի թուղթը:

Դիզայներները մտադիր են նավը Panama Papers Jail անվանել՝ Panama Papers օֆշորային սկանդալի անունով: