Իտալական Incanto ընկերությունը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուները՝ Very Sexy անվանումով, հայտնում է Lenta–ն։
Ներկայացվել են երեք հավաքածուներ։ Օրինակ Back to the 50’s հավաքածուն ոգեշնչված է 50 ականների մթնոլորտով, այնտեղ մոդելացնող էֆեկտով կյուլոտներ են, փափուկ, մարգարտաշար կրծկալներ։ Black and white symphony հավաքածուի մեջ տատուի էֆեկտով բոդիներ են, իսկ Lingerie style–ում՝ մատիտ-կիսաշրջազգեստներ, զգեստներ ու լեգինսներ։
Incanto-ն իտալական ընկերություն է, որը մասնագիտանում է ներքնազգեստի, նաեւ քնազգեստների, լողազգեստների ու տնային հագուստի արտադրության ու վաճառքի ոլորտում։











