Չինական Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին ուղիղ եթերի ժամանակ հարվածել է կայծակը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով South China Morning Post պարբերականին։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Լու Սյաոդունը կանգնած է եղել փողոցում ու հայտնել եղանակի տեսությունը։ Այդ պահին քաղաքում ամպրոպ է եղել։
Տեսագրությունում երեւում է եթերի ժամանակ վառ լուսարձակումը, որից հետո հաղորդավարը բղավել եւ մի կողմ է նետել անձրեւանոցը, որին ենթադրաբար դիպել է կայծակը։ «Իմ ձեռքը թմրեց, ես իմ ձեռքին եւ անձրեւանոցի բռնատեղին տեսա դեղին կայծեր՝ ինչպես էլեկտրականությունից», - ասել է հաղորդավարը։











