Ռուսաստանի Պետդումայի՝ Մեքենայությունների մեջ մեղադրվող եւ անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր Աշոտ Եղիազարյանը նամակ է հղել Քննչական կոմիտեին եւ պարզաբանել, թե ինչու չի ներկայանում հարցաքննության:
Եղիազարյանը հայտնել է, որ հուլիսից բնակվում է Լոս-Անջելեսում իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով եւ խնդրել է քննիչներին շփվել իր ամերիկացի փաստաբանների հետ: Նա անհանգստություն է հայտնել իր իրավունքների հնարավոր խախտման կապակցությամբ եւ նկատել, որ քննիչներից ծանուցումներ չի ստացել իր դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, գրում է Lenta.ru-ն:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Եղիազարյանի դեմ քրգործը հարուցվել էր նոյեմբերի 6-ին: Քննության տվյալներով, Եղիազարյանը կասկածվում է խոշոր չափերի մեքենայությունների մեջ: Նրան 0 տարվա ազատազրկում է սպառնում:




























