Այսօր, նոյեմբերի 19-ին Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում մեկնարկեց ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի 8-րդ առաջնությունը: Չորս մարզիկներով մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Այսօր տատամի դուրս եկան 60 կգ քաշային Փայլակ Վարդազարյանն ու 66 կգ քաշային Տիգրան Վարոսյանը: Երկուսն էլ պարտվեցին ու դուրս մնացին պայքարից հենց առաջին գոտեմարտում: Վարդազարյանը մեկ վազարիով տանուլ տվեց սերբ Պրեդրագ Նիկոլաեւիչին, իսկ Վարոսյանը երկու վազարիով պարտվեց ուկրաինացի Անդրիյ Բուրդինին:

Նոյեմբերի 20-ին տատամի դուրս կգա 73 կգ քաշային Արտեմ Բաղդասարյանը, իսկ նոյեմբերի 21-ին` առաջնության վերջին օրը ելույթ կունենա 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը: