Ապրիլի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները շոթման դեպք են բացահայտել:

Ոստիկանների տեղեկություններով, երեւանաբնակ մի երիտասարդից մի աղջիկ փող էր շորթել:

Տուժողն ու կասկածյալը հրավիրվեցին բաժին. Պարզվել է, որ ծանոթացել են Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Աղջիկը պատմել է. «Ինձ հրավիրեց իրենց տուն: Սեքս արեցինք: Ինձ ասեց՝ կարա՞ս ինձ վիդեո անես՝ ես էլ ասեցի՝ հա»:

Իսկ տղան իր հերթին նշել է. «Ինքը սկզբից մինչեւ վերջ կամերայով ինձ նկարում էր, ես չգիտեի: Ինքը նկարները վիդեոները ինձ ուղարկեց ու կնոջս ֆեյսբուքի լինկը ուղարկեց ու ասեց. «Եթե չես ուզում կինդ իմանա...»:

Աղջիկը սպառնացել է. «Քո այս վերաբերմունքի համար, սա քո կինն էլ կտեսնի: Ինքն ինձ ասում է՝ մի արա, քեզ ի՞նչ ա պետք: Ես ասում եմ՝ փող: ինքն ասում է՝ ինչքան: Ասում եմ՝ 300 դոլար»:

Տղան վճարում է այդ գումարը: Դրանից մեկ ամիս անց նորից սկսում են հեռախոսային շփումը: Աղջիկը եւս 500 դոլար է ուզում:

Իրավապահները պարզել են, որ սեռական հարաբերություն են ունեցել, աղջիկը գաղտնի նկարահանել է, հետո տղայի հարազատներին նկարահանածը ցույց տալու սպառնալիքով տղայից պահանջել ու ստացել է 300 դոլար:

Հարուցվել է քրեական գործ: