Ընտրված պատգամավորի ինքնաբացարկը միայն իր անձի իրավունքն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով նախօրեին մի շարք ՀՀԿ-ական թեկնածուների, այդ թվում իր կողմից ինքնաբացարկի դիմումներին:
Դիտարկմանը՝ դուք կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից եք, նա նշեց. «Կարկառո՞ւն, այդ բառը որտեղից եք սովորել, ես երբեք այդ բառը չեմ օգտագործել, երբեք, նույնիսկ, խորհրդային տարիներին, գեղեցիկ բառ չէ, համենայնդեպս»։
Այնուամենայնիվ, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան ՀՀԿ-ում, կառավարությունում, մշակույթի նախարարը պատասխանեց. «Հայտարարված է այն, ինչ հայտարարված է»։











