«Առաջ» շարժման երիտասարդ ակտիվիստ, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթած Էմանուել Մակրոնը անսպասելիորեն դարձել է ամենաքննարկվող մարդկանցից մեկը համացանցի ֆրանսալեզու սեգմենտում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիրակի օրը երբ հայտնի դարձան ընտրույթունների արդյունքները, Մակրոնը Լուվրի առջեւ իր կողմնակիցների համար երգեց «Մարսելյոզը»։ Ելույթին հետեւած հանդիստաեսը նկատել է նրա կողքին սպորտային գլխարկով մի տղամարդու, ով բեմի վրա կանգնած էր քաղաքական գործչի հետեւում եւ ակտիվորեն նրան ձայնակցում էր։

Ինչպես պարզել են ֆրանսիական լրատվամիջոցները՝ խոսքը Նանտ քաղաքի 31-ամյա բնակչի մասին է՝ պիցցերիայի սեփականատեր Մորգան Սիմոնի։ Նա բացատրել է, որ բեմի վրա հայտնվել է որպես շարժման ակտիվիստներից մեկը, իսկ կանգնել է Մակրոնի հետեւում, քանի որ տեսել է, որ տեղն ազատ է։ Ինչ վերաբերում է սպորտային գլխարկին, նա դա միշտ է կրում եւ հիմնը երգելու ժամանակ այն հանել նույնիսկ մտքով էլ չի անցել։