Այսօր, նոյեմբերի 21-ին Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքում ավարտվում է ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 8-րդ առաջնությունը: 100 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Առաքելյանը հենց մեկնարկային գոտեմարտում պարտվեց մոլդովացի Ստանիսլավ Կերնեգային:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս երեք մարզիկները եւս չէին կարողացել հաղթահարել առաջին մրցափուլի արգելքը: