Գիտնականները հրապարակել են մոլորակի ամենաառեղծվածային արարածներից մեկի՝ նարվալի որսի տեսագրությունը։ «Ծովային միաեղջյուրին» տեսագրել են կանադական Նունաուտ տարածքի ափերի մոտ ։

Բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ, WWF–ի մասնագետները, նարվալին հետեւելու ընթացքում պարզել են, թե նրա ինչին է պետք ժանիքը։ Պարզվել է, որ ծովային միաեղջյուրները դրանով խլացնում են իրենց որսին, օգտագործելով այն որպես մահակ։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ կետանմանների ազգին պատկանող այդ կենդանին իր ժանիքը օգտագործում է ամուսնական մրցույթների ժամանակ՝ էգերին գրավելու համար, կամ էլ տարածքում կողմնորոշվելու համար։