101-ամյա բրիտանացին երեխաների, թոռների, ծոռների եւ անձնական բժշկի հետ ցատկել է պարաշյուտով:
Երկրորդ աշխարհամարտի վետերան Վերդուն Հայեսը ցատկել է 4.500 մետր բարձրությունից: Նա ազատ անկման մեջ է եղել 2 րոպե եւ համաշխարհային ռեկորդ սահմանել:
Թռիչքի պահին Հայեսի տարիքը կազմել է 101 տարի եւ 37 օր, ինչը 34 օրով ավելին է նախորդ ռեկորդակրի տարիքից:











