Տիբեթցիների հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման կարող է հեռանալ իր սուրբ պաշտոնից առաջիկա 6 ամիսների ընթացքում:

Նա հարցազրույց է տվել CNN-IBN հեռուստաալիքին, որտեղ խոստովանել է, որ լրջորեն մտածում է վաստակած հանգստի գնալու մասին:

Սակայն Դալայ Լաման հայտարարել է նաեւ, որ վերջնական որոշում կայացնելու համար, ինքը պետք է խորհրդակցի Տիբեթի աքսորում գտնվող խորհրդարանի հետ: Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիայի, Տուվայի ու Կալմիկիայի բուդդիստները հավատում են, որ Դալայ Լաման Բոդհիսատվի Ավալոկիտեշվարիի մարմնացումն է, ում անվանում են Կարեկցանքի  Բոդհիսատվա:

Դալայ Լամա 14-րդը ծնվել է 1935-ին, իսկ 1937-ին ճանաչվել է որպես նախորդ Դալայ Լամայի հաջորդ: Նա թագադրվել է 1940-ին՝ Լխասում, իսկ արդեն 1940-ականների վերջին Տիբեթ մտան չինական զորքերը: 1959-ին Դալայ Լաման թողեց Տիբեթը եւ աքսրի մեկնեց Հնդկաստան, որտեղ Դհարամսալա քաղաքում գտնվում է նրա նստավայրը: