Չինացի 2 վիրաբույժները ծեծկռտուք են սկսել հենց վիրահատարանում: Ինչպես հայտնում է «Դնի ռու»-ն, հոլովակը նկարահանվել է Լանկաոյի բուժհաստատություններից մեկում:
Հոլովակում բժիշկներից մեկը նախ վիճում է գործընկերոջ հետ, իսկ հետո հանկած սկսում է նրան խփել: Ծեծկռտուք է ծագում, եւ բուժաշխատողները մոռանում են հիվանդի մասին, որին պետք է վիրահատեին:
Ոստիկանները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: Առայժմ հայտնի չէ, թե ինչ վիճակում են հիվանդը եւ միմյանց ծեծած բժիշկները:











