ԱՄՆ-ում 6-ամյա տղայի կասկածանքով երեք դեռահասի են ձերբակալել: AP-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 18-ին, Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում:

6-ամյա Քինգսթոն Ֆրեյզերի մայրը մեքենան կայանել է սուպերմարկետի հարեւանությամբ: Երբ վերադարձել է, մեքենան ու երեխան չեն եղել: Ավելի ուշ փոքրիկին գտել են՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Պարզվել է, որ երեք դեռահասներ գողացել են ավտոմեքենան: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք նրանք իմացել են, որ մեքենայում երեխա է եղել:

Մեկ օր անց տղային մահացած են գտել Մեդիսոն շրջանում: Անցորդներից մեկը նկատել է մայթեզրին կայանված մեքենան, իսկ երեխան գնդակահարված է եղել: