Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում այսօր՝ մայիսի 27-ին,  մաքուր Հայաստան ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակին մասնակցել են տարածքային եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Լրագրողների հետ զրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ Արմավիրի մարզում  արդեն 38 աղբավայր վերացվել է ու շարունակվում են  աղբահանման աշխատանքները:

«Այս պահին մարքման աշխատանքներ են տարվում այլ աղբավայրեր մաքրելու ուղղությամբ, մյուս շաբաթվա ընթացքում համապատասխան ծրագիր կիրականացվի եւ կներկայացվի տարածքային եւ զարգացման նախարարություն, որպեսզի այլ աղբավայարերի մարքման համար միջոցներ տրամադրվեն»,-ասել է մարզպետը՝ նշելով, որ տեղադրվել են նաեւ «աղբ չթափել» գրությամբ  ցուցանակներ: