ԱՄՆ Արիզոնա նահանգում եղջերուն ձագին պաշտպանելու համար հարձակվելէ արջի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեսանյութում փոքրիկ եջերուն սկզբում գրեթե չի երեւում։ Արջը մի քանի անգամ փորձում է մոտենալ եղջերուին, սակայն տեսնելով նրա մոր սեւեռուն հայացքը, չի համարձակվում։
Երբ մայրը մի պահ շեղում է հայացքը, արջը փորձում է ուժ կիրառել, սակայն մայրը պաշտպանում է ձագին՝ հարձակվելով արջի վրա։ Վերջինն անմիջապես բաց է թողնում փոքրիկին։











