Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Պալմիրայի մոտ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության օբյեկտներին հասցված հրթիռային հարվածի տեսանյութը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ծովակալ Էսեն» հածանավն ու «Կրասնոդար» սուզանավը Միջերկրական ծովի արեւելյան մասից «Կալիբր» տեսակի չորս հրթիռ են արձակել: ԻՊ-ի բոլոր թիրախները, ըստ նախարարության, խոցվել են: Երեքշաբթի նախարար Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է հաջող գործողության մասին:

ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իսրայելի հրամանատարությունները ժամանակին տեղեկացված են եղել թեւավոր հրթիռների արձակման մասին: