Գյումրիի Շահումյան փողոցի  տարեց բնակչի տնից հափշտակություն կատարելու համար կասկածվում է տանտիրուհու թոռը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Տանտիրուհին գողության մասին  ահազանգել է մայիսին՝ հայտնելով, որ փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում իր տնից  գողացել են 17,300 դոլար, կես միլիոն դրամ եւ ոսկյա մատանի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում  իրավապահները հավանական են համարել, որ այն կարող է կատարել Գյումրու բնակիչ Հովհաննես Երիցյանը, որը տանտիրուհու թոռն է։ Նա է կասկածվում հափշտակության մեջ։ Վերջինս իրավապահներին հայտնել է, թե գումարի մի մասը տանուլ է տվել բուքմեյքերական կենտրոններում, մի մասը ծախսել իր հաճույքների համար,  ոսկյա մատանին գրավադրել է։ Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ։