ԵՏՄ երկրների աշխատախումբը հոկտեմբերին հույս ունի ներկայացնել Իրանի հետ բանակցությունների արդյունքներով փաստաթուղթը։ Այս մասին NEWS. am– ի թղթակցին ասել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։

ԵՏՄ-ի բանակցողները հույս ունեն փաստաթուղթը ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, որը պետք է հոկտեմբերին անցնի։

Հաջող աշխատանքի դեպքում 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ազատ առեւտրի մասին ժամանակավոր պայմանագիրը՝ 3 տարի ժամկետով։ Այն ժամանակավոր է լինելու, քանի որ ապրանքների անվանացանկը սահմանափակ է, պարզաբանեց Ազիզյանը։ «Հետագայում մենք կփորձենք պատրաստել մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ազատ ռեժիմը կտարածենք ապրանքների ավելի մեծ քանակի վրա»,- ամփոփեց փոխնախարարը։