Մայիսի 26-ին «Էլեգալ-2017» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, արարատի մարզային վարչությունների եւ Մասիսի բաժնի ծառայողների իրականացրած աշխատանքի արդյունքում Այնթափ գյուղում երթուղային տաքսու մեջ հայտնաբերվել եւ թմրանյութ իրացնելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել 65-ամյա Աշոտ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դեղնականաչավուն, սուր հոտով կանեփանման, մանրացված երեք զանգված: Նա հայտարարել է, որ դա թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման, ինչպես նաեւ հյուսասիրելու եւ վաճառելու համար:
Նա ներկայացրել է նաեւ տանը պահած 11 հատ լուցկու տուփերի մեջ լցված կանեփանման չորացված զանգվածներ:











