Գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ չկան: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Երեւանի Կասյան փողոցում բացված գյուղատնտեսական շուկայում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, արտահանումը շատ լավ է գնում, պահանջարկը մեծ է. «ԵՏՄ բոլոր երկրներում հայկական ապրանքը ճանաչում են, սիրում են ու սպասում են: Նրանք ուղղակի զարմանում են, թե ինչու է քիչ: Այսինքն այստեղ մեր արտահանողը այնտեղի ցանցերի հետ աշխատելու խնդիր կա, թե ինչպես կաշխատեն: Այս հարցում էլ մի ծրագիր ունենք նախարարությունում, քննարկում ենք մասնավորի հետ, երբ պատրաստ կլինենք, կներկայացնենք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 10-ին, Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական շուկան: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը այցելել է շուկա, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների հետ, պատասխանել լրագրողների հարցերին:











