Այսուհետ հայաստանյան մեղվաբույծները հնարավորություն կունենան Չինաստան արտահանել տեղական մեղրը՝ 1 կգ-ը 15 դոլար արժեքով: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Լոռու մարզի մեղվաբույծների հետ հանդիպման ժամանակ նշել է Մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը:

Ռոզա Ծառուկյանի խոսքով, դա հնարավոր է դարձել Հայաստանի 10 մարզերից 100 նմուշ Չինաստան ուղարկելու ու փորձաքննություն անցնելու արդյունքում:

Այս նորությունը լոռեցի մեղվաբույծներն ընդունեցին ոգեւորությամբ ու բուռն ծափահարությւններով:

Մեղրի իրացման խնդիրը հուզում է բոլոր մեղվաբույծներին: Տեղական մեղրի հավաքագրման աշխատանքներն իրականացնելու համար վերջինիս խնդրանքով տեղում ձեւավորվեց մեղվաբույծների մարզային խորհուրդ՝ 7 անդամով:

Ռոզա Ծառուկյանը մարզի մեղվապահներին առաջարկեց լինել միասնական՝ խորհրդի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար: