Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր՝ հունիսի 27–ին Ազգային ժողովում անդրադարձել է շքեղ տների ցածր գույքահարկին։  Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս  է ստացվում, որ օլիգարխները շքեղ ու մեծ սեփական տների համար վճարում են ընդամենը 30-40 հազար դրամ գույքահարկ, Սարգսյանը պատասխանել է. «Մեծ տներ հասկացողություն չկա, եթե գնայինով եք ասում, դա ուրիշ է, մեծ տուն կա, որ նայում ես, ասում ես… խնդիրն այլ դաշտում է գտնվում, տարբեր մեծ տները նաեւ այսօր մարդիկ հնարավորություն ունեն բաժանելու, ժառանգությամբ տալու իրենց որդիներին, թոռնիկներին: Եթե 1 մլն դոլարանոց տուն է, կիսվում է եւ դառնում է մի քանի սեփականատերերի բնակարաններ, 250 հազար դոլարանոց տներ»։

Նրա խոսքով՝ այդ բաժանումն ու դրա հետեւանքով գույքահարկի նվազեցումն օրինական է:

Կոնկրետ Աժ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի տան հետ կապված ասաց հետեւյալը. «Եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք թղթերը բարձրացնել, նայել»: