Եվրոպական հեղինակավոր «Տարվա ավտոմոբիլ-2010» մրցույթում հաղթող է ճանաչվել Nissan Leaf մոդելը: Այս մրցույթի 47 տարվա պատմության մեջ առաջին անգամ լավագույն մեքենա է համարվել էլեկտրական մեքենան:

Leaf-ից բացի, մրցույթում ներկայացված են եղել 6 մոդելներ` ընտրված 2010-ին շուկա մուտք գործած 41 նորույթներից:

Ժյուրիի քվերակության արդյունքում Nissan-ի Leaf մոդեն ստացել է 257 միավոր` 9 միավորով առաջ անցնելով իր մոտակա մրցակից  Alfa Romeo-ի Giulietta մոդելից: Երորդ տեղում հայտնվել է Opel-ի Meriva մոդելը: