Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի վերջին խաղում` Բարսելոնա – Ռեալ դիմակայությունում երկու թիմերի կազմում կարող են խաղադաշտ դուրս գալ աշխարհի 13 չեմպիոններ: Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ավագ Իկեր Կասիլյասի գլխավորությամբ Ռեալի կազմում հանդես են գալիս եւս չորս չեմպիոններ, Բարսելոնայում` ութ չեմպիոններ: Իսպանացիներից բացի խաղադաշտում կլինեն Արգենտինայի եւ Պորտուգալիայի հավաքականների երեքական, Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականների երկուական խաղացողներ: Այս ամբողջ ընդհանրությունը համաշխարհային ֆուտբոլի իսկական սերուցքն է:
Խաղից առաջ Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը` մադրիդյան հռչակավոր գալակտիկոսի հայեցակարգի հեղինակը հայտարարել է, որ այսօրվա Բարսելոնայի նման ուժեղագույն թիմի հետ խաղալը Ռեալի համար միայն հաճույք է: Պերեսի խոսքով, այսպիսի խաղերից հետո թվում է, թե ամեն ինչ ավարտված է, եւ հեշտ չէ այն երկրում, որտեղ կան Ռեալի եւ Բարսելոնայի նման երկու հզորագույն ուժեր:





























