Վերջին մեկ տարում առաջին գծում լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի Հայաստանի Զինված ուժերի ղեկավարությանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Առաջին գծում բավականին հանգիստ է, կարծում եմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի Զինված ուժերի ղեկավարությանը: Այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որեւէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել»,- ասաց Մովսես Հակոբյանը: