Հայտնի ամերիկյան աստղերը որոշել են հրաժարվել սոցիալական ցանցերից` հանուն երեխաների: Նրանք ջնջել են իրենց էջերը Twitter եւ Facebook կայքերում:

Այս ակցիային միացած աստղերի շարքում են երգչուհի Ալիշան, Ջասթին Թիմբերլեյքը, Lady GaGa-ն, Քիմ Քարդաշյանը:

Ակցիայի իմաստն այն է, որ դեկտեմբերի 1-ից, այսինքն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվանից, բոլոր մասնակիցները հայտարարել են իրենց «թվային մահվան» մասին եւ ավելի պատկերավոր դա ներկայացնելու համար պառկել են դագաղներում:

«Վիրտուալ կտակներում», որոնք աստղերը հրապարակել էին նախօրեին, նրանք խոստացել են որեւէ տող չգրել սոցիալական ցանցերում, քանի դեռ «Քիս» հիմնադրամում չի հավաքվի 1 մլն դոլար: Հավաքված ամբողջ գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով: