Իսպանիայի Բարսելոնա ակումբը, նոյեմբերի 29-ին 5:0 հաշվով հաղթելով Մադրիդի Ռեալին, գլխավորել է Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի ակումբային դասակարգման աղյուսակը:

Կատալոնացիները շրջանցել են Չեմպիոնների լիգայի հաղթող Միլանի Ինտերին, որը Ժոզե Մոուրինյոյի հեռալուց հետո, Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ սկսել է դժգույն ելույթներ ունենալ:

1.Բարսելոնա-301

2.Ինտեր-297

3.Բավարիա-264

4.Էստուդիանտես, Արգենտինա-239

5.Աթլետիկո Մադրիդ-236

6.Մանչեսթեր Յունայթեդ-235

7.Չելսի-235

8.Լիվերպուլ-230

9.Ռեալ Մադրիդ-222

10.Ինտերնասիոնալ, Բրազիլիա-217

Անցած ամիս առավելագույն առաջընթաց է գրանցել Դոնեցկի Շախտյորը, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Շախտյորը հաղթանակով է ավարտել հաշվետու ժամանակահատվածի բոլոր հանդիպումները եւ 56-րդ տեղից բարձրացել է 28-րդ տեղը: Վարկանիշում հայկական ակումբներ չկան: