Նիգերիայում ավելի քան 40 տղամարդ է կալանավորվել նույնասեռական սեքսի համար, հայտնում է BBC-ն։

Նրանց բոլորին կալանավորել են ոստիկանական գործողության ընթացքում, Լագոս նահանգի հյուրանոցում։ Մինչդեռ գեյ ակտիվիստները հավաստիացնում են, որ դա եղել է տեղական գեյ համայնքում ՄԻԱՎ-ի մասին իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառում։

Նիգերիայում նույնասեռական սեքսի համար սպառնում է ընդհուպ մինչեւ 14 տարվա ազատազրկում։