Պորտուգալական Մադեյրա կղզում 12 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել ծառի ընկնելու հետեւանքով։
Տասը մարդ տեղում է մահացել, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Զոհվածներից երկուսը երեխաներ են։ Տուժածների շրջանում կան օտարերկրացիներ՝ ենթադրաբար Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հունգարիայի քաղաքացիներ, հայտնում է «Մեդուզան»։
Ծառն ընկել է Ֆունշալ քաղաքի արվարձանում, որտեղ մարդիկ հավաքվել էին Սուրբ Մարիամ աստվածածնի տոնակատարության համար, որը կաթոլիկները օգոստոսի 15-ին են նշում։ Նախնական տվյալներով, ընկած ծառը 200-ամյա կաղնի էր։
Մադեյրայում եռօրյա սուգ է հայտարարվել։











