Ավստրալիայում հազվագյուտ գենետիկ հիվանդության հետեւանքով ամբողջությամբ անմազ ծնված ճագարին որոշել էին սպանել: Նրան կործանումից փրկել է տեղացիներից մեկը, որից հետո կենդանին աներեւակայելիորեն հանրահայտ է դարձել համացանցում:
2 երեխաների մայր 40-ամյա Կասանդրա Հոլը, որը բնակվում է Վիկտորիա նահանգի Ուդունգա քաղաքում, օգոստոսի կեսին ճագարի լուսանկարը տեսել է կենդանիների վաճառքի հայտարարությունում: Լուսանկարներից մեկ վրա գրված էր. «Անմազ ճագար, վաճառելու համար չէ»,- հայտնում է Daily Mail-ը:
Կինը կապվել է հայտարարությունը տեղադրողի հետ, տեղեկացել, որ ճագարին պատրաստվում են սպանել, քանի որ հազիվ թե հաջողվի նրան վաճառել: Հոլը խղճացել է ճագարին եւ նրան տուն բերել, որտեղ արդեն մեկ ձեռնասուն ուներ՝ Լոաֆի անունով սովորական ճագար:
Մազածածկույթի բացակայությունը սկզբունքորեն չի ազդում այսպիսի կենդանիների առողջության վրա՝ բացառությամբ այն հանգամանքի, որ նրանք խոցելի են արտաքին ազդեցությունների նկատմամբ, այդ պատճառով նրանց պետք է պահել տնային պայմաններում:
Հոլն իր նոր ձեռնասունին Միսթր Բիգլսուորթ է անվանել՝ ճաղատ կատվի նմանությամբ, որն ապրում էր բժիշկ Զլոյի մոտ՝ սուպեր գործակալ Օսթին Փաուերսի մասին կատակերգական ֆիլմերի հերոս: Դրանից բացի, նա իր ճագարների համար Instagram-ում ընհանուր հաշիվ է բացել, որտեղ Միսթեր Բիգլսուորթի հայտնվելուց հետո հաշված օրերի ընթացքում գրեթե 8 հազար բաժանորդ է գրանցվել:











