Կիեւի իշխանությունները Սահակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձի դեպքում երեք սցենար են մշակել: Այս մասին Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ասել է NewsOne հեռուստաալիքի եթերում:
Նա հաստատել է սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալու իր մտադրությունը: Սահակաշվիլիի խոսքով՝ ուկրաինա-լեհական սահմանը հատելու է կեսօրին, «Կրակովեց» անցակետում:
«Բայց նրանք մի քանի սցենար ունեն: Նախ՝ ինձ չեն թողնի հատել սահմանը, չվերցնեն անձնագիրս եւ հետ՝ Լեհաստան կուղարկեն: Երկրորդ՝ կթողնեն երկիր, բայց ցանկացած պատրվակով անմիջապես կձերբակալել եւ Վրաստան արտահանձնման գործընթաց կսկսեն: Բայց այստեղ նրանք խնդիրներ ունեն. նախկինում Ուկրաինան երբեք պաշտոնապես չի ճանաչել վրացական քրեական գործերը»,- ասել է նախկին նահանգապետը:
Նա հավելել է, որ երրորդ սցենարով էլ սահմանին իրարանցում կսկսվի: «Ուզում եմ իշխանություններին ասել. որքան շատ նման քայլեր իրականացնեն, այնքան ավելի շատ կանցնեն անօրինականության կողմը: Ես ոչ մի հանցագործություն չեն կատարել, ոչինչ չեմ խախտել»,- հայտարարել է Սահակաշվիլին:











