Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնել է մեկամսյա ուժեղացված ծառայության: Այս առթիվ օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՃՈ առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող շարային վաշտի ստուգատես:
«Դպրոցամերձ տարածքներում կատարվել են գծանշումներ, փոխարինվել են հին ճանապարհային նշանները: Ոստիկանության կարգախմբերը ծառայություն կիրականացնեն դպրոցամերձ տարածքներում»,-նշել է ՃՈ պետ Եգոր Կարապետյանը՝ կոչ անելով ծնողներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ:
ՃՈ աշխատակիցներն իրենց հերթապահության ժամանակ թույլ չեն տալու կուտակումներ ու խցանումներ դպրոցամերձ տարածքներում:











