Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիայում ռուսական օդանավերի կողմից զինյալների եւ նրանց զրահատեխնիկայի շարասյան ոչնչացման տեսանյութն է հրապարակել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մինչ այդ, սիրիական կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ շարունակում են հաջողությամբ առաջ շարժվել Դեյր Զոր քաղաքի ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ՕՏՈՒ-ն երկու օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արեւելյան Դեյր Զոր շրջանում ԻՊ-ի շուրջ 30 միավոր տեխնիկա է ոչնչացրել: