Միջազգային տիեզերական կայանի անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը տիեզերքում է անցկացրել 290 օր, նրա գործընկեր Ջեք Ֆիշերը ու ռուս տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինը՝ 136-ական օր։
Կայանի վրա աշխատանքը կշարունակեն ռուս, ամերիկացի ու իտալացի տիեզերագնացները։
Տիեզերագնաց Ռենդոլֆ Բրեզնիկը Յուրչիխինից ստացել է նոր անձնակազմի հրամանատարությունը՝ տիեզերակայանի խորհրդանշական բանալու տեսքով։
ՄՏԿ-ի 6 հոգանոց անձնակազմում հավասար քանակությամբ ներկայացված են Ռուսաստանի ու Արեւմուտքի տիեզերագնացները (ՆԱՍԱ, Եվրոպական տիեզերական գործակալություն, Ճապոնիա ու Կանադա)։ Այդուհանդերձ Ռուսաստանը մտադիր է կրճատել իր անձնակազմը, ինչից էլ հենց մտադիր է օգտվել ՆԱՍԱ-ն, հայտնում է CBS-ը։
Ուիսթոնն այսօրվա դրությամբ ամենափորձառու ամերիկացի տիեզերագնացն է, նա տիեզերակայանում է անցկացրել 665 օր։ Աշխարհում նա ութերորդ տեղում է այս ցուցանիշով։ Յուրչիխինը յոթերորդն է (673 օր)։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


#ICYMI 3 crew just landed on Earth after months living & working on @Space_Station. Get the details on their mission https://t.co/6VLG7vrxSb pic.twitter.com/PqZT0fbRaL
— NASA (@NASA) September 3, 2017











