ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի նահանգի Սերֆ Սիթի քաղաքում տղամարդը փորձել է փախչել ոստիկաններից եւ շնաձկան է հանդիպել։ Տեսանյութը նկարահանվել է ոստիկանության կվադրակոպտերով, հայտնում է UPI–ն։

Ոստիկանները կանգնեցրել են 20-ամյա Զաքարիա Քինգսբերիի մեքենան, որտեղ թմրանյութեր են հայտնաբերել։ Կալանքից խուսափելու համար տղամարդը ցատկել է օվկիանոսը եւ սկսել լողալ դեպի ափ։

Ոստիկանության կվադրակոպտերը մոտ 1 ժամ նկարում էր օրինախախտին, որը լողալով 1.2 կմ էր անցել։ Օդից երեւում է, որ տղամարդը փախուստի ճանապարհին շրջանցում է շնաձկանը, որը նրա վրա ուշադրություն չի դարձնում։

Երեք ժամ անց Քինգսբերիին կալանավորում են քաղաքի լողափերից մեկում։ Նրան մեղադրանք է ներկայացվել թմրանյութեր պահելու համար։