Շվեյցարիայի իշխանությունները ստուգումներ կանցկացնեն երկրի տարածքում տեղակայված խոշոր միջազգային կազմակերպություններում` հակաօրինական գործունեության կասկածանքով: Ստուգումների թիրախում առաջին հերթին կլինեն ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն եւ ՄՕԿ-ը, հաղորդում է Շվեյցարական հեռագրային գործակալությունը: Այս կազմակերպությունները բազմիցս հայտնվել են կոռուպցիոն սկանդալներում, սակայն երբեք գործը չի հասել պետական մարմինների քննությանը: Շվեյցարիայի սպորտի դաշնային ծառայությունը կամփոփի ստուգումները եւ հանդես կգա զեկույցով:
Հասանելի է
русский



























