Օգոստոսի 20-ին, կեսգիշերին անհայտ անձը ցանկանալով ապօրինի մտնել Երեւանի Լիսինյան փողոցի տներից մեկը, մոտեցել է պատուհանին, կանգնել աթոռին եւ հանել հակամիջատային ցանցը, բայց այդ պահին աթոռը կոտրվել է, եւ նա իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել սկսած գործն ու դիմել է փախուստի:
«Տեսագրությունում երեւացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին: Տեղեկության տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:











