Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:00-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում իրականացվող աշխատանքներում ներգրավված է 128 փրկարար ծառայող, 16 միավոր տեխնիկա և 9 օժանդակ տեխնիկա:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կար հրդեհի 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում էր հետախուզում:

Սահմանված էր հերթապահություն. տարվում են հետմարման աշխատանքներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որսեպտեմբերի 3–ին,  հրդեհ էր բռնկվել Բյուրական գյուղի մերձակա տարածքներում։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են շաբաթվա ընթացքում։ Այրվել է ավելի քան 100 հա տարածք։