Ավանի Իսհակյան թաղամասի մի բնակիչ, որն առաջին հարկում է ապրում, խոհանոցի պատուհանը բաց էր թողել, ինչն ավարտվել էր գողությամբ: Օգոստոսի 13-ի գիշերը գողը պատուհանից մտել ու 2 բջջային հեռախոս էր հափշտակել: տան անդամներն այդ պահին արթնացել էին, գողը հասցրել էր փախչել:
Տանտերը ոստիկանություն չէր դիմել, սակայն ոստիկանները օգոստոսի 24-ին, գողության կասկածանքով բերման էին ենթարկել Նոր Արեշի բնակիչ Մամիկոն Ա.-ին:
Նա պատմել է, թե ինչն ինչպես է արել:
Գողացված բջջային հեռախոսներից մեկը հայտնաբերվել է:
Դրանից զատ եւս մեկ ահանզանգ է ստացվել ոստիկանությունում: Հուլիս-օգոստոսին անհայտ անձն, օգտվելով բնակարանների դռները բաց լինելու հանգամանքից, Նոր Նորք, Ավան Առինջ, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում բնակարաններից գողություններ էր արել՝ հափշտակելով հիմնականում դրամապանակներ, իսկ մի բնակարանից՝ ոսկեղենով լի զարդատուփ:
Ոստիկանները պարզել են, որ գողությունները կատարել է Գեղամ Ա.-ն, եւ նրան օգոստոսի 29-ին բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Նա եւս խոստովանել է կատարածը:











