Արարատի մարզի Շահումյան գյուղի տներից մեկից օգոստոսի 20-23-ին գողություն է կատարվել: Արդեն մեկ ամիս տանը ոչ ոք չէր ապրում, տարեց տանտիրուհին դստեր մոտ էր տեղափոխվել, տղան էր ժամանակ առ ժամանակ տանը հետեւում:
Ինչ-որ մեկը մոտրել էր դարպասը, ապա մուտքի դուռը եւ տնից, որտեղից գողանալու բան էլ չկար, հափշտակել սպասք ու սպիտակեղեն, կենցաղային իրեր, գործիքներ:
Դեպքից մեկ օր անց ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է, կատարած լինի նույն գյուղի բնակիչ Գեղամ Ս.-ն:
Օգոստոսի 24-ին նա բերման է ենթարկվել ոստիկանություն:
«Հեռվից երեւում էր, որ շուտվանից մարդ չի ապրում: Դուռը սղմեցի, բացվեց, մտա ներս, տարբեր կենցաղային իրեր գողացա, դուրս եկա»,-պատմել է նա ոստիկաններին:
Պարզվել է, որ նա նույն ամսին նույն գյուղում կատարել է եւս 3 բնակարանային գողություն:











