BBC-ի հաղորդավար Թոմ Դոնքինը լուրերի թողարկման սկզբում շփոթվել է՝ ստուդիայում այս ու այն կողմ ընկնելով եւ չհասկանալով, թե որ տեսախցիկի ուղղությամբ պետք է նայել։ 

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ ցերեկային եթերի ժամանակ։ Կենտրոնանալու եւ ծրագիրը վարելու համար Դոնքինին 20 վայրկյան է անհրաժեշտ եղել։

Լրագրողն ինքը ըմբռնումով է մոտեցել իրավիճակին։ Պատասխանելով Evening Standard-ի գործընկերոջ հարցին, որը միջադեպի հղումը հրապարակել է Twitter-ի իր էջում եւ դրա համար ներողություն խնդրել՝ Դոնքինը գրել է․ «Պետք չէ ներողություն խնդրել, շնորհակալություն, որ ժամանակ վատնեցիք։ Ուղիղ եթերում նման բաներ տեղի են ունենում»։ 

BBC-ում նման դեպքեր էլի են տեղի ունեցել։  Հունիսին նորությունների հաղորդավար Հյու Էդվարդսը տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերում մի քանի րոպե լռել էր։