Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում է, թե ինչու համար են Հայաստանում ստեղծագործական միությունները:
«Պարոն Սարգսյան, կուզեի Ձեր տեսակետն իմանալ Հայաստանում ստեղծագործական միությունների մասին: Ինչի՞ համար են դրանք: Միության նախագահները վարձակալության են տալիս Փոքր կենտրոնի շենքերի տարբեր հարկերը, որ ասենք՝ մի գրողի վիրահատեն կամ ուրիշ բանի համար, բայց աշխարհում նման բան չկա: Աշխարհում չկան ստեղծագործական միություններ, որոնք տարածքներ են վարձակալության տալիս, որ նվազագույն սոցաիալական խնդիրներ լուծեն: Ես հարգում եմ այդ միությունների նախագահներին, բայց այս քաղաքականությունը մեզ ո՞ւր է տանելու»,- այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խորհրդարանում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին:
Նարեկ Սարգսյանը հարցին յուրահատուկ պատասխան տվեց. «Ինձ երբեք թույլ մարդ չեմ համարել, բայց իմ քաջությունը չի բավարարի, որ անկեղծ ասեմ՝ ինչ եմ մտածում միությունների մասին»:











