Մասիս քաղաքում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին անցել են Մասիսի բնակիչ Վազիր Օզմանյանի վարձակալած հողակտոր: Օզմանյանի որդին՝ 20-ամյա Կամոն, պահանջել է նախրապանից հանել կովերն այդ տարածքից: Սկսվել է վիճաբանություն, որն ավելի ուշ ծեծկռտուքի է վերածվել, միջամտել է Վազիր Օզմանյանը:

«Ես էն կողմից գալիս էի, տեսնեմ՝ տղուս վրա ա նստել ու խփում ա, փորձեցի հետ քաշել, բայց շարունակում էր խփել, ես էլ դանակով խփեցի»,- ոստիկաններին պատմել է Վազիր Օզմանյանը:

Դանակահարված երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց: Վնասվածքներ է ստացել նաեւ Օզմանյանի որդին:

Վազիր Օզմանյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: