Ընկերոջից 2200 դոլար գողացած երիտասարդը հայտնաբերվել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ինչ-որ մեկը իր բնակարանի հյուրասենյակի պահարանից հափշտակել է 2 հազար 2 հարյուր ԱՄՆ դոլար:
Որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ գյումրեցի ընկերը՝ Էրիկ Հարությունյանն է կատարել գողությունը: Նա երրորդ օրն էր՝ այդ տանն էր բնակվում:
Հարությունյանը բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











