«Արեւմուտք 2017» ռուս–բելառուսական զորավարժությունների ժամանակ փորձարկել են Տ–80 տանկը, որը դինամիկ պաշտպանությամբ առաջին եւ աշխարհում գազատուրբինային շարժիչով միակ սերիական զրահամեքենան է։

Տ–80-ը ստեղծվել է Տ–64–ի հիման վրա, արտադրվում էր մինչեւ 1998 թվականը։ 2007–ին զրահամեքենան փոխարինվեց Տ–72–ով։ Այս պահին մեքենան դուրս է բերվում պահեստից եւ շահագործման է հանձնվում Տ–80ԲՄՎ տարբերակով։ Տանկի թերություններից է շարժիչի բարձր գինը եւ վառելիքի ծախսը։ Դրական  կողմերից է շոգին եւ ցրտին դիմանալու ունակությունը։