Կատալոնիայում իրավիճակը սրվում է։ Չորեքշաբթի Բարսելոնում եւ այլ կատալոնական քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել եւ բողոքում են Իսպանիայի ոստիկանության գործողությունների դեմ։ Կատալոնիայի իշխանությունները հոկտեմբերի 1-ին խոստանում են անկախության հանրաքվե անցկացնել։ Մադրիդը այն անօրինական է համարում։ Իսպանիայի ոստիկանությունն արդեն խուզարկել է տպարաններն ու թերթերի գրասենյակները եւ առգրավել քարոզչական բնույթի նյութերը։
Չորեքշաբթի ոստիկանությունը խուզարկումներ է իրականացրել կառավարական հաստատություններում եւ կալանավորել բարձրաստիճան պաշտոնյաների։ Մարդիկ դուրս են եկել կառավարական շենքերի մոտ եւ բացականչում են «Օկուպացիոն ուժե՛ր, դու՛րս», «Որտե՞ղ է Եվրոպան»,– հայտնում է NTDTV–ն։











